Բրիտանացի 30-ամյա Մայքլ Մակքարտնին 45 կգ նիհարել է աչքերի վիրահատությունից հետո: Հիվանդի խոսքով` իր կյանքի մեծ մասի ընթացքում նա պայքարել է երկու խնդրի դեմ` վատ տեսողության եւ ավելորդ քաշի:
Նա նշել է, որ 30 տարեկանում տեսողությունը վատացել է ընդհուպ մինչեւ 13 աստիճան, հաղորդում է «Lifenews.ru»-ն: Նրա խոսքով` բժիշկներն իրեն արգելում էին մարմնամարզությամբ զբաղվել, քանի որ դա կարող էր հանգեցնել տեսողության կորստի: Նստակյաց կենսակերպի պատճառով էլ նրա մոտ ավելորդ քաշի խնդիր էր առաջացել:
Երիտասարդը պատմել է, որ վիրաբուժական միջամտությունն իր համար նոր աշխարհ է բացել: Վիրահատությունից հետո նա սկսել է զբաղվել սպորտով, փոխել է իր սննդակարգը եւ նիհարել գրեթե կիսով չափ: Մակքարտնին ասել է, որ նիհարելուց հետո կարգավորել է իր անձնական կյանքն ու իրեն ավելի վստահ է զգում:






























