Օգտագործելով ըմպելիքներ պլաստիկե շշերից՝ հղի կանայք ավելացնում են քաղցկեղի հավանականությունը երեխաների մոտ: Դա են վկայում Իլլինոյսի համալսարանի գիտնականների՝ մկների վրա արված փորձերը:
Հետազոտողները ցույց են տվել, թե ինչպես է բիսֆենոլը (BPA), որ սովորական պարունակվում է պլաստիկե շշերում, մեծացնում քաղցկեղի վտանգը դեռ արգանդում, գրում է Daily Express-ը:
Հետազոտության ղեկավար Գեյլ Փրինսը նկատել է, որ սա բիսֆենոլի բացասական ազդեցության առաջին ուղիղ ապացույցն է: «Հղի կանանց հետազոտությունը ցույց է տվել, որ նրանցից ավելի քան 95 տոկոսի մեզի մեջ BPA է հայտնաբերվել, ինչը նշանակում, է որ վերջերս են օգտագործել այն»,- նշել է հետազոտողը, հաղորդում է GlobalScience.ru-ն:





























