Հնէաբանները Պերուում հայտնաբերել են դամբարան, որը լի է գանձերով եւ կանանց մումիաներով: Դամբարանը մոտ 1200 տարվա է: Գիտնականների խոսքով` գտածոն կօգնի բացահայտել Ուարի թագավորության բազմաթիվ գաղտնիքներ: Ուարի թագավորությունն Անդերում եղել է դեռեւս նախքան ինկերի հայտնի քաղաքակրթության առաջացումը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Դամբարանում հայտնաբերվել է ավելի քան 60 կմախք, որոնցից երեքը պատկանել են Ուարիի թագուհիներին` նրանք հուղարկավորվել են ոսկե եւ արծաթե, ինչպես նաեւ վառ ներկված կերամիկ զարդերով: Գտնված կմախքների մեծ մասը կանացի են, իսկ նրանց նստած դիրքը խոսում է այն մասին, որ նրանք սպանվել են զոհաբերության ժամանակ:





























