Մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը  մեզ սպառնացող Ադրբաջանին տալիս է մեկ միլիարդ դոլարի զենք: Յուրաքանչյուր քաղաքացու հաշվով հինգ հարյուր դոլարի զենք է բաժին հասնում:Այս  մասին այսօր` հունիսի 28-ին հրավիրված ասուլիսին ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:

Նրա խոսքով, 1920 թ-ին էլ Թուրքիային զենք տրամադրեց Ռուսաստանը: Հայրիկյանը նշել է, որ որեւէ մեկի չի առաջարկում մտնել հիստերիայի մեջ Ռուսաստանի դեմ, բայց  իմպերալիստական Ռուսաստանի դեմ հիստերիա բարձրացնելն էլ քիչ է: «Եթե իմ վրա չկրակեին եւ իմ վարկանիշը շարունակեր բարձրանալ ու ընտրվեի նախագահ, ես արդեն քայլեր կձեռնարկեի»,- ասաց Պարույր Հայրիկյանը:

Ըստ Հայրիկյանի, Հայաստանը  այնպես չի անում, որ Ռուսաստանը մեզ հարգալից վերաբերվի: Խոսելով ստեղծված իրավիճակից դուրս գալու քայլերի մասին՝ նա ասաց, որ  պետությունը պետք է, օրինակ, Մինսկի համնախագահներին հրավիրեր եւ հայտներ իր բողոքը: Հայրիկյանը քաղաքացիներին առաջարկում է համախմբվել եւ իշխանափոխություն իրականացնել:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am