Կուբայում աննախադեպ որոշում է կայացվել` ավարտական քննությունների արդյունքները չեղյալ համարելու: Իշխանությունները նման քայլի են գնացել այն բանից հետո, ինչ պարզ է դարձել, որ մաթեմատիկայի թեստերի ճիշտ պատասխանները գողացվել, ինչից հետո վաճառվել էին դպրոցականներին:
Ինչպես գրում է ՌԲԿ-ն` վկայակոչելով The Havana Times-ին, ճիշտ պատասխանների արտահոսքը տեղի է ունեցել նախապատրաստական կուրսերի երկու պրոֆեսորների պատճառով: Նրանք նյութերը վաճառել են բոլոր ցանկացողներին: Կեղծարարությունը բացահայտվել է Հավանայի բազմաթիվ վարչական կենտրոններում:
Երկու պրոֆեսորներն էլ ձերբակալվել են, պաշտոնյաները ավարտական քննությունների արդյունքների զանգվածային ռեվիզիա են սկսել: Կրկնակի թեստավորումը նախատեսված է հուլիսի 1-ին:





























