Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հրապարակել է 2013թ. հուլիս ամսվա եղանակի կանխատեսումը:

Արարատի եւ Արմավիրի մարզեր, Արագածոտնի նախալեռներ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 25...26 աստիճան, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին կեսին հնարավոր է ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչեւ 13...16  աստիճան, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչեւ 36...38 աստիճան (դիտված բազմամյա միջին նվազագույն ջերմաստիճանը 17...19 աստիճան, բացարձակ նվազագույնը` 5...9 աստիճան, միջին առավելագույնը` 30...34 աստիճան, բացարձակ առավելագույնը` 38...43 աստիճան): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման` 7-14մմ):

Շիրակի, Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի մարզի լեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 15...19 աստիճան, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին կեսին հնարավոր է ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչեւ 4...8 աստիճան, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչեւ 30...33 աստիճան (դիտված բազմամյա միջին նվազագույն ջերմաստիճանը 9...12 աստիճան, բացարձակ նվազագույնը` -2...+3 աստիճան, միջին առավելագույնը` 21...24 աստիճան, բացարձակ առավելագույնը` 31...34 աստիճան (Գյումրի` 38): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման` 34-75մմ):

Լոռու մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 16-18 աստիճան, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին կեսին հնարավոր է ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչեւ 5...9 աստիճան, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչեւ 29...33 աստիճան (դիտված բազմամյա միջին նվազագույն ջերմաստիճանը 11...16 աստիճան, բացարձակ նվազագույնը` 0...5 աստիճան (Ալավերդի, Շնող` 10), միջին առավելագույնը`21...26 աստիճան, բացարձակ առավելագույնը` 32...35 աստիճան (Ալավերդի, Շնող` 40): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման` 58-83մմ):

Տավուշի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 18...22 աստիճան, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին կեսին հնարավոր է ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչեւ 7...12 աստիճան, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչեւ 30...35 աստիճան (դիտված բազմամյա միջին նվազագույն ջերմաստիճանը 13...18 աստիճան, բացարձակ նվազագույնը` 5...10 աստիճան, միջին առավելագույնը` 25...30 աստիճան, բացարձակ առավելագույնը` 35...40 աստիճան): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման` 51-67մմ):

Վայոց Ձորի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում 24...26 աստիճան, լեռնային շրջաններում` 16...17 աստիճան, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին կեսին հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը` հովտային շրջաններում մինչեւ 13...16 աստիճան, լեռնային շրջաններում` 5...8 աստիճան, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում` ցերեկը նախալեռնային շրջաններում 36...38 աստիճան, լեռնային շրջաններում` 27...30 աստիճան (դիտված բազմամյա միջին նվազագույնը նախալեռնային շրջաններում` 16...19 աստիճան, լեռնային շրջաններում` 10...13 աստիճան, միջին առավելագույնը` նախալեռնային շրջաններում 31...33 աստիճան, լեռնային շրջաններում` 23...25 աստիճան: Բացարձակ նվազագույնը` նախալեռնային շրջաններում`6...11 աստիճան, լեռնային շրջաններում` -1...+3 աստիճան, բացարձակ առավելագույնը նախալեռնային շրջաններում 37...41 աստիճան, լեռնային շրջաններում` 32...37 աստիճան ): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից պակաս (նորման` հովտային շրջաններում` 13-21մմ, լեռնային շրջաններում`40մմ):

Սյունիքի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում 24...26 աստիճան, նախալեռնային շրջաններում` 17...19 աստիճան, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին կեսին հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը` հովտային շրջաններում մինչեւ 14...17 աստիճան, նախալեռնային շրջաններում` 5...10 աստիճան, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում` ցերեկը հովտային շրջաններում 38...39 աստիճան, նախալեռնային շրջաններում` 28...32 աստիճան (դիտված բազմամյա միջին նվազագույնը հովտային շրջաններում` 17...21 աստիճան, լեռնային շրջաններում` 11...15 աստիճան, միջին առավելագույնը` հովտային շրջաններում 30...32 աստիճան, լեռնային շրջաններում` 22...25 աստիճան: Բացարձակ նվազագույնը` հովտային շրջաններում`9...11 աստիճան, լեռնային շրջաններում` 1...6 աստիճան, բացարձակ առավելագույնը հովտային շրջաններում 39...43 աստիճան, լեռնային շրջաններում` 31...36 աստիճան):Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից պակաս (նորման` հովտային շրջաններում` 10-31մմ, նախալեռնային շրջաններում` 27-51մմ):

Երեւան

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 25...26 աստիճան, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին կեսին հնարավոր է ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչեւ 12...14 աստիճան, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը`մինչեւ 36...38 աստիճան (դիտված բազմամյա միջին նվազագույն ջերմաստիճանը 17...19 աստիճան, բացարձակ նվազագույնը` 7...8 աստիճան, միջին առավելագույնը` 30...33 աստիճան, բացարձակ առավելագույնը` 40...42 աստիճան): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման` 9-14մմ):