Լոռու մարզում գտնվող առողջապահական մի շարք հիմնարկներ տանող ճանապարհները գտնվում են, մեղմ ասած, խայտառակ վիճակում: NEWS.am-ի Լոռիի թղթակցի փոխանցմամբ, այդպիսիք են օրինակ Ստեփանավանի հիվանդանոցի, Վանաձորի բժշկական կենտրոնի, Վանաձորի սրտաբանական եւ ինֆեկցիոն հիվանդանոցների, ինչպես նաեւ մի շարք պոլիկլինիկաներ տանող ճանապարհները: Խնդրի հետ կապված լոռեցիները բազմիցս են իրենց դժգոհությունն արտահայտել, սակայն ինչպես իրենք են նշում`ապարդյուն:

«Ու սա համարվում է սրտաբանական տանող ճանապարհ, մինչեւ ինֆարկտ տարած մարդուն հասցնեն հիվանդանոց, էնա կմահանա, գոնե հիվանդանոցների ճանապարհները պետք է ժամանակին նորոգել, ոչ թե տարիներով մնա քարուքանդ , մեզ հետ զրույցում հայտնեց սրտաբանական բարձրացող տաքսու վարորդներց մեկը»,- նշեց քաղաքացիներից մեկը մեզ հետ զրույցում:

Հիվանդանոցում բուժում ստացողների հարազատները ստեղծված իրավիճակի մեջ մեղադրում են Վանաձորի քաղաքապետարանին , նշելով, որ ասվալտապատում իրականացնում է քաղաքապետարանը եւ հսկա փոսերի մեղավորը հենց նշված կառույցն է, մինչդեռ քաղաքապետարանի կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնի պետ Լյովա Մելիքյանն էլ NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ Վանաձորի բժշկական կենտրոն, ինֆեկցիոն եւ սրտաբանական հիվանդանոցներ տանող ճանապարհները պետք է նորոգեն իրենց հաշվին /նկատի ունի հիվանդանոցին հարակից հատվածը-խմբ/ եւ որ համայնքի բյուջեով գումարներ նախատեսված չեն: Խնդիրն ավելի արդիական է դառնում հատկապես տեղումնառատ օրերին: Ինֆեկցիոն հիվանդանոց տանող ճանապարհը ըստ տարածքում աշխատանք իրականացնող վարորդների, վերջին անգամ նորոգվել է 10 տարի եւ ավել առաջ:

Մի բան հստակ է, քարուքանդ եղած ճանապարհները էլ ավելի են վնասում առանց այդ էլ վնասված թե շտապօգնության մեքենաները ու թե նաեւ`հիվանդների առողջական վիճակը:

 

Լուսանկարը ՝ Էդվարդ Արզումանյանի /NEWS.am