Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքի մոտ գտնվող «Տավատույ» մանկական ճամբարում ավելի քան 90 երեխա սննդային թունավորում է ստացել, նրանցից 63-ին տեղափոխել են հիվանդանոց:
Ճամբարում աշխատում է մանկաբույժների եւ համաճարակաբանների բրիգադը, ակտիվ աշխատանքներ են իրականացվում հիվանդներին հայտնաբերելու եւ բժշկական օգնություն ցուցաբերելու ուղղությամբ: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին», նախնական տվյալներով՝ 7-15 տարեկան թունավորված երեխաների մոտ ստամոքսի ինֆեկցիա է հայտնաբերվել:
Երեխաների զանգվածային թունավորման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
«Ռոսպոտրեբնադզորի» մասնագետները ճամբարում սանիտարական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերել:
Սվերդլովի մարզի վարչակազմը հրահանգել է դադարեցնել ճամբարի գործունեությունը, մինչեւ տեղի ունեցածի պատճառների ի հայտ գալը:


























