Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի տարեկան հաշվետվության ներկայացումը բավական հետաքրքիր վիճակ է ստեղծել իշխանության ներսում։

Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը եւ հավելում. ««Ժամանակի» տեղեկություններով՝ իշխանություններն այժմ այդ իրավիճակից ելքեր են փնտրում։ Մեր իշխանամերձ աղբյուրները հայտնում են, որ այսօր Սերժ Սարգսյանը նախագահականում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրելու՝ ՎՊ բացահայտած խախտումների առթիվ։ Պատասխանատուների ներկայությամբ քննարկվելեու են խախտումները տարբեր ոլորտներում, եւ՝ թե որտեղ են պատիժներ կիրառվելու, քրգործեր հարուցվելու եւ այլն »,- գրում է «Ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):