«ՉԻ» տեղեկություններով՝ Սեւան քրեակատարոդական հիմնարկում գտնվող Հայկ Գալստյանը երրորդ օրն է՝ ի նշան բողոքի կարել է իր աչքերն ու բերանը։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Գալստյանը այդ քայլին դիմել էր նաեւ մի քանի օր առաջ։
Այս մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը եւ հավելում. «Կալանավորին այդ օրերին այցելել էին Մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակից եւ նրա հետ զրույցից հետո վերջինս քանդել էր կարերը։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Սեւան ՔԿՀ-ի պետի տեղակալ Վարդան Նազարյանը ՄԻՊ ներկայացուցիչների հեռանալուց հետո դաժան ծեծի է ենթարկել կալանավորին, որը, դրանից հետո կրկին դիմել է բերանը եւ աչքերը կարելու կալանավորների մեջ բողոքի ընդունված միջոցին։
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Սեւան ՔԿՀ-ի պետի տեղակալր աչքի է ընկնում կալանավորներին ծեծի միջոցով դաստիարակելու սովորությամբ ու այդ մեթոդը մերթընդմերթ կիրառում իրեն դուր չեկող կալանավորների նկատմամբ...»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):





























