Ռուսական լրատվամիջոցները ամփոփում  են միասնական պետական քննությունների արդյունքները, որոնց իշխանությունները դրական գնահատական են տվել։ Նշվում է, որ ամեն ինչ ցանկացածի պես լավ չէ։

Երեխաները դժվարացել են տարբեր առարկաների հատկապես  ստեղծագործական մոտեցում պահանջող  առաջադրանքների հարցում։

Յուրաքանչյուր հինգերորդ դպրոցականը չի կարողացել ճիշտ հաշվել էլեկտրաէներգիայի ամսական վճարը, յուրաքանչյուր չորրորդը՝ ջրի վարձը։ Ամեն տասներորդ դպրոցականը կարծում է, որ Ժուկովը պատերազմում է զոհվել, յուրաքանչյուր երրորդը չի ճանաչել «Պղնձե հեծյալի» նկարը, գրում է NEWSru.com-ը։

Ուշագրավ են եղել որոշ հարցերի այսպես կոչված ստեղծագործական պատասխանները, օրինակ. «Խրուշչովը Ստալինի ապօրինի զավակն էր եւ նրա քաղաքականության կողմնակիցը։ Սակայն անգլիական հետախուզության ճնշումների պատճառով ստիպված էր փոքրիկ զիջումների գնալ»։

«Պետրոս Առաջինը նորմալ է ապրել։ Ծննդյան եւ մահվան տարեթվերը չեմ կարող ասել։ Գիտեմ, որ արգելել էր գլխարկ կրելն ու շրջազգեստ հագնելը։ Նրան սպանել են իր սենյակում։ Նա ամենուր հետնամուտքեր էր կառուցել, բացի իր սենյակից»։