Իրաքի մայրաքաղաք Բաղդադի արվարձան Նահրավանում, հունիսի 30-ին, պայթյուն է որոտացել ֆուտբոլի դաշտում, որտեղ այդ պահին խաղ էր ընթանում: Ինչպես հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով բժիշկներին, պայթյունի հետեւանքով զոհվել է 12, վիրավորվել 24 մարդ:
Agence France-Presse-ի փոխանցմամբ՝ տուժածների մեծ մասը մինչեւ 16 տարեկան տղաներ են: Գործակալության տվյալներով՝ պայթյունի հետեւանքով զոհվել է 9, վիրավորվել՝ 25 մարդ, գրում է Lenta.ru-ն:
Հիշեցնենք, որ հունիսի 29-ին եւս պայթյուն էր որոտացել ֆուտբոլային հանդիպման դիտելու ժամանակ, որի հետեւանքով զոհվել էր 7 երիտասարդ: Բացի այդ, հունիսի 28-ին պայթյուն էր տեղի ունեցել Մադային քաղաքի ֆուտբոլի դաշտում:





























