Արագությունը գերազանցելու համար տուգանքների մասին վեճերը հիմնականում կապված են 70կմ/ժամ արագությունը գերազանցելու հետ, սակայն վարորդներին առանց այդ էլ լրացուցիչ  10կմ/ժամ են նվիրել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտարարեց Չափագիտության ազգային ինստիտուտի, որտեղ թեստավորվում են ավտաճանապարհների արագաչափերը, տնօրեն Վահան Սահակյանը:

Նրա խոսքով` թույլատրելի շեղումը 100 կմ/ժամից ցածր արագության դեպքում կազմում է 1 կմ/ժամ: «Հենց այդ պատճառով էլ Ճանապարհային ոստիկանությունը սկսում է տույժեր կիրառել 71 կմ-ից` ավելացնելով 1 կմ-ի հնարավոր  սխալի հանգամանքը»,-պարզաբանեց Սահակյանը:

Դա վեճեր է առաջացրել վարորդների շրջանում, սակայն վարորդներին առանց այդ էլ ավանդաբար նվիրվում է լրացուցիչ 10 կմ ժամում: «Քաղաքի սահմաններում արագություն սահմանը 60կմ/ժամ է: Իսկ լրացուցիչ  10 կմ նրանց դեռ խորհրդային շրջանում են ավելացրել` հնարավոր սխալի հաշվարկի համար: Հիմա սխալի հավանականությունը նվազել է մինչեւ 1%-ի, սակայն  10 կմ պահուստային չափը ինչպես եղել է, այնպես էլ մնում է: Ովքեր դժգոհում են 71կմ-ից, պետք է  հիշեն այդ մասին»,-ասաց Սահակյանը: