Չինական լապտերիկները, որոնք թռել էին Բիրմինգհեմ քաղաքի պլաստմասայի երկրորդական մշակման գործարան, դարձել են խոշոր հրդեհի պատճառ: Ընդհանուր առմամբ հրդեհվել են 100 հազար տոննա թուղթ եւ պլսատմասա, հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են մոտ 200 հրշեջներ:
Հրդեհը բռնկվել է նախօրեին՝ երեկոյան ժամը 23-ին, եւ ամենախոշոր հրդեհն է եղել տարածաշրջանում վերջին տարիների ընթացքում: Մարումը տեւել է կես օր, դեպքի վայրում աշխատել են 35 հրշեջ հաշվարկներ: Վիրավորվել է 11 հրշեջ, երեքին տեղափոխել են հիվանդանոց:
Բիրմինգհեմի բնակիչներին խորհուրդ են տվել չբացել պատուհանները՝ չծխահարվելու համար, հաղորդում է NEWSru.com-ը: Բարեբախտաբար հրդեհը չի ազդել օդանավակայանաի աշխատանքի վրա:



























