Եվրահանձնաժողովը 13 բանկերի, ինչպես նաեւ Վեճերի եւ դերիվատիվների միջազգային ասացիացիային (ISDA) եւ հետազոտական Markit կազմակերպությանը հակամենաշնորհային օրենսդրությունը խախտելու մեղադրանք է ներկայացրել:

«Եվրահանձնաժողովի նախնական եզրակացություններից ելնելով, բանկերը, հնարավոր է, համատեղ են գործել: Նրանց միջեւ համաձայնությունն ուղղված է եղել բորսային օպերատորներին շուկա չթողնելուն, քանի որ բանկերը մտահոգություն են ունեցել, որ բորսային թրեյդինգը կնվազեցնի իրենց շահույթը արժեթղթերի արտաբորսայական շուկայում, որտեղ նրանք գործում են որպես միջնորդներ»,-հայտնել է եվրահանձնաժողովը, գրում է РБК-ն:

«Հակամրցակցային գործողություններում» մեղադրանքները բանկերին ներկայացվել են երկամյա հետաքննությունից հետո: Մեղադրանքներն ուղղված են, մասնավորապես, հետեւյալ բանկերին. Bank of America, Merrill Lynch, Barclays, Bear Stearns, BNP Paribas, Citigroup, Morgan Stanley, Credit Suisse, Deutsche Bank, Goldman Sachs, HSBC, J.P.Morgan, RBS, UBS: