ԱՄՆ-ում կողոպտվել է ոսկերչական խանութ` մոտ կես միլիոն դոլարի: Անհայտ չարագործները հարձակվել է ոսկերչական խանութի վրա, որը տեղակայված է Աթլանտիկ-Սիթիի «Բորգատա» հյուրանոցում:

Ոստիկանության տվյալներով` կողոպտիչները դեպքի վայից ավտոմեքենայով փախուստի են դիմել: Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», ներկայումս ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում` ուսումնասիրելով հյուրանոցի տեսախցիկների տեսագրությունը: