Շտուտգարտի Գերագույն դատարնը Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ մեղավոր է ճանաչել ամուսիններ Անդրեաս եւ Հայդրուն Անշլագներին: Ամուսինը դատապարտվել է 6,5, կինը` 5,5 տարի ազատազրկման:
Նրանք դատապարտվել են նաեւ 500 հազար եվրո տուգանքի, իսկ նրանց մաբողջ ունեցվածքը հետաքննության ժամանակ յուրացվել է եւ փոխանցվելու է պետությանը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Մեղադրող կողմի տվյալներով` Անշլագ ամուսինները ռուս գործակալներ են եղել եւ Գերմանիա են ժամանել 1980-ական թվականներին, իսկ նրանց իրական անուններն են Ալեքսանդր եւ Օլգա Ռոստ: Ամուսինները Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությանն են փոխանցել ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի վերաբերյալ փաստաթղթեր:
2013թ սկզբին հայտնի է դարձել, որ Գերմանիան առաջարկել է Ռուսաստանի փոխանակել լրտեսներին ԱԴԾ նախկին աշխատակից Վալերի Միխայլովի հետ, ով դատապարտվել է ԱՄՆ օգտին լրտեսելու մեջ: Ռուսական իշխանությունները հրաժարվել են փոխանակումից:



























