Վաշինգտոնը հավատում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հնարավարությանը: Այս մասին Բաքվում հայտարարել է Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի օգնական Էվելին Ֆարքսը:

«Ես Ադրբեջան եմ ժամանել անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության եւ կապերի վերաբերյալ հարցեր քննարկելու»,-ասել է նա լրագրողներին, փոխանցում է 1news.az-ը:

Ֆարքսն ընդգծել է Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի միջեւ անվտանգության ոլորտում սերտ կապերի առկայությունը, որոնք «օրեցօր ընդլայնվում են»: «Մենք ակտիվորեն համագործակցում ենք Աֆղանստանում խաղաղապահական առաքելության շրջանակներում»,-ընդգծել է ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը:

Պենտագոնի պատվիրակությունը հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Բանակցություններն ընթացել են Բաքվում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարի մասնակցությամբ: