Եվրահանձնաժողովը հավանության է արժանացրել Արեւելյան գործընկերության երկրների միջին եւ փոքր բիզնեսի աջակցության  10 մլն եվրոյի ծրագիրը, ինչպես նաեւ առեւտրի զարգացման ծրագիրը:

«Մեր արեւելյան գործընկերները լրջորեն տուժել են տնտեսական ճգնաժամից: Փոքր եւ միջին բիզնեսը կարող է  կարեւոր դեր ունենալ աշխատատեղերի ստեղծման եւ տնտեսական աճի հարցում, քանի որ այն արագ է ազդում շուկայի հնարավորությունների վրա: Հենց այդ պատճառով էլ փոքր եւ միջին բիզնեսի աջակցությունն Արեւելյան գործընկերության տարածաշրջանում մեզ համար կարեւոր խնդիր է»,-հայտարարել է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

Նոր ծրագիրը ներառում է  օժանդակություն անդամ երկրներին` փոքր եւ միջին ձեռնարկատիրության աջակցությանն ուղղված օրենսդրական բարեփոխումների եւ քաղաքականության ներդրման ու իրականացման  համար:

Ծրագիրը նախատեսում  է  նաեւ «Արեւելք –ինվեսթ» նախագծի ընդլայնում, որն ուղված է եվրոպական եւ Արեւելյան գործընկերության երկրների ընկերությունների միջեւ  առեւտրի զարգացմանը:

Նշենք, որ Արեւելյան գործընկերությունում ընդգրկված են Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան, Մոլդովան եւ Բելառուսը: