2014-ին ԵԱՀԿ-ում նախագահելու ընթացքում Շվեյցարիան անելու է ամեն բան` կազմակերպության տարածքում քաղաքական երկխոսությունն ու վստահությունն ամրապնդելու համար: Այս մասին հայտարարել է Շվեյցարիայի ԱԳ դեպարտամենտի ղեկավար Դիդյե Բուրկհալտերը` ներկայացնելով իր երկրի նախագահության առաջնային խնդիրները:
Դիդյե Բուրկհալտերը իր աջակցությունն է հայտնել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ ՄԽ ջանքերին:
Իր հերթին Սերբիայի ԱԳ նախարար Իվան Մրկիչը, ներկայացնելով 2015-ին իր երկրի նախագահության առաջնայնությունները, եւս ընդգծել է, որ երկարաձիգ հակամարտությունները պետք է լուծվեն բավականին մեծ քաղաքական կամքի առկայության եւ փոխզիջման գնալու միջոցով:





























