Օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններին 2013 թ. 1-ին եռամսյակին կատարվել են նվիրաբերություններ եւ այլ մուտքեր ընդամնեը 93.6 մլն դրամի (համարժեք է մոտ 230 հազ. դոլարին) չափով, իսկ ծախսերը կազմել են 84.7 մլն. (մոտ 205 հազ. դոլար) դրամ:
Այդ մասին նշված է ՀՀ արտգործնախարարության կողմից ՀՀ կառավարություն ներկայացրած տեղեկանքում` բյուջեում համապատասխան փոփոխություններ կատարելու համար:
Ըստ կարգի` ՀՀ արտգործնախարարությունը պետք է յուրաքանչյուր եռամսյակ հաշվետվություն ներկայացանի օտարերկրյա պետություններում ստացած նվիրատվությւոնների եւ դրանց հաշվին կատարած ծախսերի վերաբերյալ, այդ ցուցանիշները բյուջեում ներառելու համար:
Նշենք, որ ՀՀ դեսպանությունների եւ ներկայացուցչությունների պահպանման ծախսերը 2013 թ. պետական բյուջեում նախատեսվել է 7,7 մլրդ դրամի չափով:





























