Բրիտանիայի դեսպանատունը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, որոնք մասնակցել են Գյումրիում Լորդ Բայրոնի անվան դպրոցին օգնելու նպատակով կազմակերպված բարեգործական համերգին:

«Շնորհիվ համատեղ ջանքերի, «The Beautified Project» խմբի եւ երիտասարդ երաժիշտների հետ մենք հունիսի 28-ին կայացած համերգի ժամանակ հավաքել ենք 590 100 դրամ»,-ասված է դիվանագիտական առաքելության Facebook-ի պաշտոնական էջում:

Բացի «The Beautified Project»-ից, համերգին մասնակցել են նաեւ «Հայ Սուպերսթար», «Հայաստանի ձայնը» եւ «X Factor» նախագծերի մասնակիցները: