Լատվիայի Եկաբպիլսի փոխքաղաքապետ Այվար Կրապսը դուրս է եկել իշխող «Միասնություն» կուսակցությունից: Նա այդպիսի որոշում է կայացրել այն բանից հետո, երբ հարբած վիճակում հրապարակավ հոգացել է իր կարիքները:
Ինչպես հաղորդում է DELFI-ն, հուլիսի 1-ին իշխող կուսակցությունը քննարկել է Կրապսի բարոյական կերպարը, որի արդյունքում պաշտոնյային առաջարկել են ինքնակամ լքել կուսակցության շարքերը: Հակառակ դեպքում քննարկման կդրվեն նրան կուսակցությունից հեռացնելու հարցը:
Վերը նշված միջադեպի մասին լուրը տարածել էին տեղի լրատվամիջոցները: «Երբ ես մտա խաղասրահ, Կրապսը կանգնած հենված էր խաղային ապարատին: Հանկարծ ես հեղուկի ձայն լսեցի: Սկզբում մտածեցի, որ ինչ-որ խողովակ է վնասվել, իսկ հետո տեսա, որ Կրապսը իր կարիքներն է հոգում խաղային ապարատի մոտ»,-պատմել է ականատեսներից մեկը:



























