Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հուլիսի 2-ին, ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Բարաք Օբամային՝ Արիզոնա նահանգում անտառային հրդեհների մարմանը մասնակցած եւ բնական աղետի դեմ արիաբար պայքարած 19 հրշեջների մահվան կապակցությամբ:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Սերժ Սարգսյանը խորին ցավակցություն եւ զորակցություն է հայտնել ԱՄՆ նախագահին, հրշեջների ընտանիքներին եւ Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ մաղթելով համբերություն, ուժ եւ կորով:





























