Հաշվի առնելով Եգիպտոսում ծավալվող իրադարձությունները՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տալիս ՀՀ քաղաքացիներին առանց հույժ անհրաժեշտության զերծ մնալ Եգիպտոս այցելություններից։

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են. «Եգիպտոսում գտնվող ՀՀ քաղաքացիներին խորհուրդ ենք տալիս զերծ մնալ զանգվածային կուտակումների վայրերից եւ որեւիցե խնդրի առաջացման դեպքում անմիջապես կապ հաստատել Կահիրեում ՀՀ դեսպանատան հետ, որտեղ սահմանված է հերթապահություն՝ հետեւյալ հեռախոսահամարով՝ +202 27374157»: