Գերմանական կենտրոնական Գիսսեն քաղաքի երկաթուղային անցումում բախվել են ուղեւորատար գնացքն ու բեռնատարը։

Ոստիկանության տվյալով՝ 26 մարդ է տուժել, ներառյալ՝ բեռնատարի վարորդը։ Վթարի պահին գնացքում 140 ուղեւոր է եղել, այդ թվում՝ երեխաներ։

Դեպքի հստակ պատճառը հայտնի չէ։ Ըստ ոստիկանության վարկածի՝ բեռնատարը երկաթգծի վրա է եղել, երբ իջեցվել են ուղեփակոցները, այդ պատճառով այն ստիպված է եղել կանգ առել, գրում է «ՌԻԱ Նովոստին»։