Կանադայի ոստիկանները կանխել են ահաբեկչությունը, որի կազմակերպման մեջ կասկածվողները ձերբակալվել են: Նրանք նախատեսում էին ահաբեկչությունն իրականացնել Բրիտանական Կոլումբիա նահանգի Վիկտորիա քաղաքում:
Քննության տվյալներով՝ ձերբակալվածներ Ջոն Սթյուարթ Նաթալը եւ Ամանդա Քորոդին նախատեսել էին Կանադայի օրվա (հուլիսի 1-ին) տոնակատարությունների ժամանակ պայթեցնել հատուկ պատրաստված ճնշումային վառարանները:
Պայթուցիկ սարքի համար նրանք վերցրել էին այնպիսի ռումբեր, որոնք Ցարնաեւ եղբայրներն օգտագործել էին այս տարվա ապրիլի 14-ին Բոսթոնի մարաթոնում ահաբեկչության ժամանակ:
Կասկածյալները ոստիկանների ուշադրության կենտրոնում էին հայտնվել մի քանի ամիս առաջ, որի մասին տեղյակ էին պահել Կանադայի հետախուզությանը, գրում է РБК-ն:
Ըստ «ՌԻԱ նովոստիի»՝ ահաբեկչության նախապատրաստման մեջ կասկածվողները եղել են միջազգային ահաբեկչական «Ալ Կաիդա» խմբավորման գաղափարախոսության ազդեցության տակ:



























