Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը կատակով ասել է, որ Հյուսիսային Իռլանդիայում ընթացող «մեծ ությակի» գագաթաժողովում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկում էր նոր «դրես կոդ» սահմանել. մասնակիցները պետք է մերկ իրանով ներկայանային: Այս մասին բրիտանացի վարչապետը հայտարարել է հուլիսի 2-ին՝ Լոնդոնում բիզնես-մրցանակաբաշխության արարողության ժամանակ:

The Huffington Post-ը գրում է, որ Քեմերոնը  հիմնվել է Պուտինի հայտնի լուսանկարների վրա, որտեղ Ռուսաստանի նախագահը մերկ իրանով է: Վարչապետը կատակել է նաեւ սեփական հագուկապի թեմայով (գագաթաժողովի ժամանակ նրան առանց փողկապի էին լուսանկարել):

«Գիտեմ, ձեզանից ոմանք մտածում են, որ ես թափթփված տեսք ունեի եւ պետք է փողկապ կրեի», -ասել է Քեմերոնը: «Բայց դուք չգիտեք՝ ինչ էր կատարվում կուլիսների հետեւում: Վլադիմիր Պուտինն առաջարկում էր նոր «դրես կոդ» սահմանել, որի համաձայն՝ պետք էր մերկ իրանով եւ ձիու վրա նստած ներկայանալ: Ես ստիպված եղա ամեն ինչ հարմարեցնել տոնական-առօրյա  ոճին», - վարչապետի խոսքերն է մեջբերում gazeta.ru-ն: