Փրկարաների խումբը հայտնաբերել է հուլիսի 2-ին վթարի ենթարկված Մի-8 ուղղաթիռը: Այն հայտնաբերվել է Դեպուտատսկի բնակավայրից մոտ 45 կմ հեռավորության վրա: «Վիզուալ կապը հաստատվել է, փրկարարները շարժվել են ուղղաթիռի գտնվելու ենթադրյալ վայրի ուղղությամբ»,-հայտարարել են ԱԻՆ-ում:
Վթարված ուղղաթիռի ղեկավարը նախորդ գիշեր կարողացել է կապի դուրս գալ արբանյակային հեռախոսի միջոցով: Դրա շնորհիվ փրկարարները հստակեցրել են վթարի վայրի կոորդինատները, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Ուղղաթիռը թռիչքն իրականացրել է հուլիսի 2-ին: Այն տեղափոխել է 28 մարդու` անձնակազմի 3 անդամների եւ 25 ուղեւորների, որոնցից 11-ը երեխաներ էին: Վարկածներից մեկի համաձայն` վթարի պատճառը ուժեղ քամին է եղել:
Յակուտիայում VIP ուղեւորներով ուղղաթիռը բախվել է բլրին
Հաղորդվում էր, որ 23 մարդ էր զոհվել:
Յակուտիայի կառավարության փոխնախագահ. Մի-8 ուղղաթիռի վթարի արդյունքում զոհվել է 23 մարդ

























