Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մեկնարկել է աննախադեպ ռազմական շքերթը` նվիրված Անկախության օրվան: Դրան կհետեւի ավանդական զանգվածային սպորտային-երիտասարդական երթը: Բելառուսի Հանրապետությունը հուլիսի 3-ին տոնում է Անկախության օրը: Այդ օրը Մինսկն ազատագրվել է գերմանացի ֆաշիստներից:
Շքերթին ներկա են Բելառուսում պաշտոնական այցով գտնվող Վենեսուելայի եւ Լաոսի նախագահները: Շքերթին կմասնակցի մոտ 3000 զինվորական: Տրիբունաներին արդեն ներկայացվել է Երկրորդ աշխարհամարտի տարիների տեխնիկան:
Տոնական միջոցառումներ անցկացվում են բոլոր մարզային կենտրոններում: Դրանք կավարտվեն 23:00-ին` Բելառուսի մայրաքաղաքի կենտրոնում երկրի պետական օրհներգի կատարմամբ:





























