Հունաստանի փոստային կենտրոնում այրվել է ծանրոց, որում ռումբ է եղել: Այն հասցեագրված է եղել հունական նախկին ոստիկանապետին: Միջադեպի ընթացքում ոչ ոք չի տուժել:

Հրկիզումը տեղի է ունեցել, երբ այն ընկել է գետնին, հաղորդում են հունական լրատվամիջոցները: Միանգամից գործել է հակահրդեհային համակարգը: Դեպքի վայր ժամանած ոստիկանները չեզոքացրել են սարքը: Ոստիկանությունը խուզարկում է դեպքի վայրը` մտավախություն ունենալով, որ նմանատիպ եւս մեկ ծանրոց կարող է հայտնվել: Իրավապահների տվյալներով` ծանրոցն ուղարկվել է իտալական «Անարխիստների ոչ ֆորմալ ֆեդերացիայի» ծայրահեղականների կողմից:

Ոստիկանությունում հաղորդում են, որ նմանատիպ ծանրոց 2011-ին ուղարկվել է Հունաստանի արդարադատության նախարար Խարիս Կաստանիդիսին:

Ինչպես նշում է «Lenta.Ru»-ն, հույն եւ իտալացի անարխիստների միջեւ բավականին սերտ հարաբերություններ են հաստատվել: