Ուկրաինական խորհրդարանում ընդդիմությունը պահանջում է երկրի ՆԳ նախարար Վիտալի Զախարչենկոյի հրաժարականը` կապված Նիկոլաեւսկի երկրամասի սկանդալային գործի հետ: Հիշեցնենք, որ խոսքն այն մասին է, որ այնտեղ ոստիկաններին կասկածում են բռնաբարության մեջ:
Երեք ընդդիմադիր խմբակցությունները պահանջում են, որպեսզի նախարարը պաշտոնաթող լինի, քանի որ ի վիճակի չէ արդյունավետ կերպով կազմակերպել ներքին գործերի մարմինների աշխատանքը: Դրա արդյունքում ՆԳՆ-ն չի կարողանում դադարեցնել երկրում հանցավորության աճը:
Ընդդիմությունը նաեւ պահանջում է, որ պաշտոնաթող լինի Նիկոլաեւսկի երկրամասի ղեկավարը եւ շրջանի ոստիկանության վարչության պետը: Ընդդիմադիրները պահանջել են նաեւ Ռադայում լսել երկրի գլխավոր դատախազի զեկույցը` կապված հանցագործության հետաքննության հետ, գրում է ՌԻԱ Նովոստին:
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին լրատվամիջոցներում տեղեկություններ են հայտնվել Նիկոլաեւսկի երկրամասում 29-ամյա կնոջ դաժան բռնաբարության վերաբերյալ: Հետաքննության արդյունքում պարզվել է, որ միջադեպին մասնակից են եղել նաեւ ոստիկանության երկու աշխատակիցներ:





























