Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Գազայի հատված եւ Ռամալլահ այցից առաջ ժամանակավորապես դադարեցվել է Թուրքիայի քաղաքացիներին Իսրայելի մուտքի վիզա տրամադրելու գործընթացը։

Թուրքական Sabah-ի փոխանցմամբ՝  Անկարայում Իսրայելի դեսպանատան կողմից տարածած հայտարարության մեջ նշվել է, թե Իսրայելի ԱԳՆ-ից հրահանգ են ստացել հյուպատոսական ծառայությունները դադարեցնել մինչ նոր հրահանգի ստացումը։

Իսրայելի մուտքի վիզայի համար դիմած Թուրքիայի քաղաքացիներին Իսրայելի դեսպանատնից հայտնել են, որ ներողություն են խնդրում անհարմարության համար եւ հույս հայտնում, որ ամենակարճ ժամկետում կվերսկսեն ծառայություն մատուցել Թուրքիայի քաղաքացիներին։