Ստամբուլի հայկական դպրոցներում եկող սեպտեմբերից դասավանդվելու են քննադատական մտածողության առարկան։
Ստամբուլի հայկական «Ակոս»-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի հայկական Կեդրոնական վարժարանի եւ Բիլգի համալսարանի սոցիոլոգիայի եւ կրթական աշխատանքների կենտրոնի կողմից իրականացված աշխատանքային համաժողովի ժամանակ քննարկվել են, թե Ստամբուլի հայկական դպրոցներում ինչպես եւ ովքեր են դասավանդելու քննադատական մտածողություն առարկան։
Կեդրոնական վարժարանի փիլիսոփայության ուսուցչուհի Անի Պալյանը, խոսելով նոր առարկայի մասին, նշել է, թե հասարակական իրադարձությունները երեխայի համար չեն կարող քննադատական մտածողության դաս լինել։ «Այս առարկայի նպատակն է մշտապես աշակերտին դրդել հետաքնննության եւ մտածողության ընդլայնման։ Դասավանդման ժամանակ օրինակներ կբերվեն հեքիաթներից, ֆիլմերով եւ որոշ գովազդային հոլովակներից։ Այսինքն, երեխաներին պետք է սովորեցնել կարդալ թե տեքստը, թե հասկանալ հետին պլանը, անալիզ անել տեքստը եւ տեսագրությունը»,-նշել է Անի Պալյանը։




























