Աղջիկ վարորդը, որի մասնակցությամբ վթարի արդյունքում կովկասցիները ծեծի էին ենթարկել նրան պաշտպանել փորձող բայքերին, պետական պաշտպանության է արժանացել: Պատճառն այն է, որ նրա ճանապարհը կտրած կովկասցիները խոստացել են վրեժ լուծել ու բռնաբարել նրան:

«Նրա խոսքով՝ դաղստանցիները եւ չեչենը պահանջել են, որպեսզի նա մեղադրանք չգրի եւ, առհասարակ, կես տարով հեռանա Մոսկվայից, հակառակ դեպքում խոստացել են գտնել նրան, բռնաբարել ու «թաղել»,-«Կոմսոմոլսկայա պրավդային» են հաղորդել բայքերները, ովքեր միջադեպի ականատեսն են եղել:

Պարբերականի տվյալներով՝ աղջիկն, այնուամենայնիվ, գրել է դիմում-բողոքը: Նա արդեն պետական պաշտպանության տակ է, քանի որ սպառնալիքները միանգամայն իրական են:

Ոստիկանությունը այժմ պարզում է, թե ինչով էին Մոսկվայում զբաղվում ձերբակալվածները:

Հիշեցնենք, որ երկու օր առաջ 4 կովկասցիներ վթարի մասնակից են դարձել, ինչից հետո ծեծի են ենթարկել մի բայքերի, ով փորձել է պաշտպանել միջադեպի կին-մասնակցին:

300 բայքերներ կեսգիշերին արգելափակել են Մոսկվայում ճանապարհային ոստիկանության շենքը` կովկասցիների կողմից իրենց ընկերոջ ծեծից հետո