Նյու Յորքում վերաբացվում է Ամերիկայի հայտնի խորհրդանիշերից մեկը՝ Ազատության արձանը: Բացման արարողությունը նվիրված է Անկախության օրվան՝ ԱՄՆ կարեւորագույն տոնին:
Վերանորոգման համար արձանը փակվել էր 2011թ աշնանը: Վերանորոգման համար, ընդհանուր առմամբ, ծախսվել է 30 մլն դոլար: Փոփոխվել է դեպի արձանի թագը տանող աստիճանը: Մի շարք հարմարություններ են ստեղծվել սահմանափակ կարողությունների տեր մարդկանց համար, գրում է «Pravda.Ru»-ն:
Աշխարհի ամենահայտնի արձաններից մեկը Ամերիկային նվիրել են ֆրանսիացիները՝ 1876թ ԱՄՆ-ում Անկախության հռչակագրի 100-ամյակի կապակցությամբ: 30 տոննայանոց արձանը Ֆրանսիայից Նյու Յորք հասցնելու համար այն բաժանել են 350 մասերի:




























