Ռուսաստանի Նիժնի Նովգորոդ քաղաքի հոգեբուժարանում զննություն անցնող քրեական հանցագործները ծեծի են ենթարկել իրենց զուգարան ուղեկցող ոստիկաններին: Պահակախմբի անդամներին ծեծի են ենթարկել առանձնապես վտանգավոր 4 կալանավորներ: Դեպքը տեղի է ունեցել Նիժնի Նովգորոդում գտնվող Կաշչենկոյի անվան թիվ 1 հոգեբուժարանում, որի հետեւանքով տուժել են 3 ոստիկաններ: Նրանցից մեկը գլխի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, հաղորդում է Քննչական կոմիտեի մարզային վարչության պաշտոնական կայքը:
Նախնական տվյալներով՝ հուլիսի 6-ի երեկոյան, ոստիկանները կալանավորներին ուղեկցել են զուգարան: Երբ ոստիկանները բացել են խցի դուռը, 4 կալանավորները դւորս են եկել եւ հարձակվել պահակախմբի անդամների վրա: Նրանք ձեռքերով եւ պարանուվ մարմնական վնասվածքներ են հասցրել իրավապահներին:
Հայտնի է, որ նրանք կալանավորվել էին ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների համար: Նրանց հիվանդանոց էին տեղափոխել դատաբժշկական ստուգում անցնելու համար, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

























