Հուլիսի 8-ին անհայտ դիմակավորները հարձակվել են «Մոսկովսկի կոմսոմոլեցի» խմբագրության վրա: Նրանք շենքի ուղղությամբ ֆայերներ են նետել, հաղորդում է РСН-ը՝ վկայակոչելով գլխավոր խմբագրի տեղակալ Անդրեյ Մուջդաբաեւին:

«Խուլիգանական հարձակում է տեղի ունեցել: Խմբագրությանն են մոտեցել դիմակավորված մարդիկ, ֆայերներ են նետել, խմբագրության մուտքը ներկոտել են, բերել են փչովի տիկնիկ»,-պատմել է նա:

Նրա խոսքով՝ դեռեւս նախքան հարձակումը խմբագրության շենքին է մոտեցել «Միր» հեռուստաընկերության նկարահանող խումբը, ինչը զարմանք եւ կասկածներ է հարուցում, փոխանցում է «Աիֆ»-ը:

Անդրեյ Մուջաբաեւի խոսքով՝ չարագործները նման են եղել ուկրաինացի ազգայնականների, նրանց ձեռքերում եղել է «Ուկրաինան ապրանք չէ» լոզունգներով պաստառներ, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Վերջին ամիսներին «ՄԿ» ու դրա գլխավոր խմբագիրը մի քանի սկանդալների կիզակետում են հայտնվել: