Հայաստանի քաղաքներում կա մոտավորապես 152,8 հազար առանձնատուն, կամ ինչպես ժողովուրդն է ասում, «սեփական տուն»: Այդ բնակելի ֆոնդից Երեւանին բաժին է ընկնում 35,8 տոկոսը, այսինքն 1/3-ից ավելին:

Այնուհետեւ մեծ տարբերությամբ, մայրաքաղաքին հետեւում է Լոռիի մարզը (13,9 տոկոս), Շիրակի մարզը (11,1 տոկոս) եւ Գեղարքունիքի մարզը (8,5 տոկոս): Քաղաքներում առանձնատների ընդհանուր թվաքանակի մեջ ամենափոքր բաժինն ունի Վայոց Ձորի մարզը (1,2 տոկոս):

Այս տարվա մայիսին Հայաստանում արձանագրվել է առանձնատների 386 առքուվաճառքի գործարք, ինչը 16,4 տոկոսով քիչ է նախորդ տարվա մայիսի ցուցանիշից: Միաժամանակ, Երեւանում վաճառվել է 122 առանձնատուն (անկումը տարեկան 2,4 տոկոս), իսկ մարզերում՝ 264 առանձնատուն (անկումը տարեկան 21,7 տոկոս):

Թեեւ գնողունակ պահանջարկի կրճատմանը, առանձնատների մեկ քմ-ի դիմաց միջին գինը Երեւանում մեկ տարում ավելացել է, ըստ պատոնական տվյալների, 12,5 հազար դրամով:
Հայաստանի մարզային 46 քաղաքներից, միջին գինն աճել է 43 քթաղաքներում, իսկ երեքում (Ծաղկաձոր, Թումանյան եւ Դաստակերտ) մնացել էն նախորդ տարվա մայիսի գներին:

Ինչպես հայտնի է, բնակարանների ու առնձնատների իրացվելիությունը Երեւանում ավելի բարձր է, քան՝ մարզերում: պատահական չէ, որ բանկերը դժկամությամբ են որպես գրավ վերցնում մարզային բնակարանները:

Մարզային քաղաքների շարքում անշարժ գույքի առավել բարձր գներ արձանագրվում են Ծաղկաձորում, որտեղ առանձնատների մեկ քմ-ի շուկայական գինը 18,4 հազար դրամով (6,4 տոկոսով) բարձր է Երեւանի միջին ցուցանիշից:

Եթե դրամով միջին գները փոխարինենք դոլարով, ապա պատկերը արմատապես կփոխվի: Դոլարով առանձնատների մեկ քմ-ի գինը մեկ տարում նվազել է 29 քաղաքներում: Երեւանում, ըստ պաշտոնական տվյալների, խորհրդանշական աճ է արձանագրվել՝ մեկ խմ-ի համար 60 սենթ:

Գնաճի հերթական փուլը, որը կապված է գազի ու էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հետ, իր ազդեցությունը կունենա Հայաստանի անշարժ գույքի շուկայի վրա: Կյանքի պայմանների ընդհանուր թանկացումը կխթանի անշարժ գույքի առաջարկի աճը՝ գնողունակ պահանջարկի կրճատման ֆոնին: Արդյունքում անշարժ գույքի, այդ թվում առանձնատների գները, անկասկած կնվազեն: