Ավստրալիայում ընտրական հանձնաժողովը 40 հազար խոշորացույցներ է պատվիրել Վիկտորիա նահանգի ընտրողների համար, որպեսզի վերջիններս կարողանան կարդալ 1,02 մ երկարություն ունեցող քվեաթերթիկների մանր տառերը:
Խոշորացույցները կդրվեն քվեախցիկներում: Ավստրալիայի ԸՀ-ից հայտնել են, որ դրա համար հատկացվելու է 15-20 հազար դոլար:
Խոշորացույցը կհապանջվի նրանց համար, ովքեր չեն կարողանա տեսնել քվեաթերթիկի մանր տառերը, հայտնում են ավստրալական լրատվամիջոցները: Տպագրատանը չեն կարողացել մեկ մետրից ավելի երկարությամբ թերթիկներ տպել, իսկ օրենքով՝ քվեարկությանը մասնակցող բոլոր կուսակցությունները պետք է մի ցանկում թվարկվեն: Եթե բոլոր կուսակցությունները գրանցվեն, քվեաթերթիկում կնշվի 57 կուսակցություն, հայտնում է lenta.ru-ն:
Ավստրալիայում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու 2013թ. աշնանը:





























