10-ամսական Վարվարա Ռաֆալյանցի սպանության գործը դատախազությանը հանձնելու անհրաժեշտություն չկա, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Վրաստանի ՆԳ նախարար Իրակլի Ղարիբաշվիլին:
«Ցավոք, նախկին իշխանությունների օրոք այդ հետաքննությունը կանխամտածված կերպով, թե ոչ, փակուղի է մտցվել: Գործը տաք հետքերով չի հետաքննվել: Այս փաստի հետաքննությունը շատ բարդ է, սակյն մենք կանգ չենք առնի: Ոչ մի անհրաժեշտություն չեմ տեսնում այն դատախազությանը հանձնելու»,-ընդգծել է նախարարը՝ լրագրողների հետ զրույցում, փոխանցում է Գրուզիա Online-ը:
Ավելի վաղ 10-ամսական Վարվարա Ռաֆալյանցի ընտանիքը, ով մահացել էր 2012թ սեպտեմբերի 30-ին, դիմել էր Վրաստանի գլխավոր դատախազին՝ գործը հետաքննելու:



























