Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 11-ին աշխատանքային այցով կմեկնի Մոլդովայի Հանրապետություն՝ մասնակցելու Քիշնեւում կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Արեւելյան գործընկերության առաջնորդների երրորդ գագաթնաժողովին:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե այի շրջանակներում Քիշնեւում նախատեսվում են նաեւ Հանրապետության նախագահի երկկողմ ձեւաչափով հանդիպումներ:





























