ՀԱՀ նախկին նախագահ Նելսոն Մանդելայի վիճակը բժիշկները նախկինի պես գնահատում են որպես ծայրահեղ ծանր, սակայն կայուն: Այս մասին հուլիսի 9-ին հաղորդել է ՀԱՀ նախագահի վարչակազմը:

«Երկրի նախկին նախագահ Նելսոն Մանդելայի վիճակը ծայրահեղ ծանր է, սակայն կայուն եւ նա գտնվում է Պրետորիայի հիվանդանոցներից մեկում, որտեղ բուժվում է այս տարվա հունիսի 8-ից»,-ասվում է հաղորդագրությունում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Նախորդ շաբաթվանից բժիշկները հեմոդիալիզ են իրականացնում՝ արյունը նյութափոխանակության արգասիքներից մաքրելու նպատակով:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մանդելան վեգետատիվ վիճակում է, իսկ բժիշկները համոզում են նրա ընտանիքին անջատել արհեստական կենսապահովման համակարգերը: Ավելի ուշ այդ տեղեկատվությունը հերքվել է: Բժիշկները հայտարարել են, որ այդ քայլին կգնան միայն ծայրահեղ դեպքում: