Կիպրոսում Լարնակի քրեական դատարանը նախկին պաշտպանության նախարար Կոստաս Պապակոստասին մեղավոր է ճանաչել 2011-ին հուլիսին Կիպրոսի հարավային ափերին ՌԾՈւ-ի բազայում տեղի ունեցած պայթյունի համար: Միաժամանակ անմեղ է ճանաչվել ԱԳ նախկին նախարար Մարկոս Կիպրիանուն:
Դատարանը վճռել է, որ Պապակոստասը որպես պաշտպանության նախարար լիովին պատասխանատու է եղել վտանգավոր բեռ ստանալու եւ այն պահելու համար, ինչպես նաեւ իմացել է այն պոտենցիալ սպառնալիքի մասին, որը կապված է եղել կոնտեյներների պարունակության հետ, սակայն միջադեպը կանխելու համար քայլեր չի ձեռնարկել:
Այս գործի շրջանակներում դատական լսումները սկսվել են 2012թ սեպտեմբերին: Ընդհանուր առմամբ, դատարանի առջեւ է կանգնել 6 նախկին պաշտոնյա: Այս մասին հաղորդում է «Ռոսբալթը»:
2011թ հուլիսի 11-ին տեղի ունեցած պայթյունի արդյունքում զոհվել էր 13 մարդ, մեծ վնաս էր հասցվել պետության տնտեսությանը:



























