Անգլիայի Օքսֆորդշիր կոմսության Քիդլինգթոն քաղաքում 38-ամյա տղամարդը պատանդ է վերցրել իր երկվորյակ դուստրերին, որոնք երկու տարեկան են:

Ինչպես հաղորդում է BBC-ն, վկայակոչելով տեղական ոստիկանությունը, երկու երեխաներն արդեն ազատության մեջ են: Մեկին հայրն ազատ է արձակել առավոտյան, երկրորդին մի քանի ժամ պահել, ապա բաց է թողել:

Ինչպես հաղորդում է Mirror-ը, ամուսնալուծված հայրը առավոտյան ներխուժել է տուն եւ պատանդ վերցրել: Մորը հաջողվել է փախուստի դիմել:

Կասկածյալը նախկինի պես արգելափակված է տանը: Ոստիկանությունը վստահ է, որ նա զինված է եւ կարող է վտանգավոր լինել: Հանցագործության դրդապատճառներն առայժմ անհայտ են, իրավապահները բանակցություններ են վարում: