Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուլիսի 9-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության ռազմական կցորդ Ջեֆրի Ստիմսոնին եւ պաշտպանական համագործակցության գրասենյակի ղեկավար, մայոր Շոն Կայլին` վերջինիս պաշտոնավարման ժամկետի ավարտի կապակցությամբ:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե, ողջունելով հյուրերին, ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության պաշտպանական համագործակցության գրասենյակի ղեկավարին` վերջին երեք տարիների ընթացքում հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համար եւ պարգեւատրել է ՀՀ զինված ուժերի «Ռազմական համագործակցության համար» մեդալով: