Գործազրկության մակարդակը եվրոյի գոտում նոր ռեկորդ է սահմանել, 2013թ. մայիսին առանց աշխատանքի են մնացել ԵՄ անդամ 17 երկրների աշխատունակ բնակչության 12,2 տոկոսը, ինչը 0,1 տոկոսով ավելին է, քան ապրիլյան ցուցանիշը: Այդքան գործազուրկ չի եղել եվրոպական միացյալ արժույթի գոյության ողջ ընթացքում:
Որոշ երկրներում գործազրկությունն անհամեմատ ավելի բարձր է, Պորտուգալիայում այդ թիվը հասել է 17,6 տոկոսի, Իսպանիայում՝ 26,9 տոկոսի: Հունաստանի վերաբերյալ վիճակագրությունը գաղտնի է պահվում, թեեւ մարտին հաղորդվում էր 26,8 տոկոս թիվը:
Եվրոպայում կանայք ավելի հաճախ են աշխատանքը կորցնում, քան տղամարդիկ՝ 12,3 տոկոս 12 տոկոսի դիմաց, հաղորդում է RBC-ն:
Բարձր է գործազրկությունը երիտասարդների շրջանում, մայիսի վերջին աշխատանք չեն կարողացել գտնել մինչեւ 24 տարեկան իսպանացիների 56,5, պորտուգալացիների՝ 42,1, իտալացիների՝ 38,5 տոկոսը:





























