«Հայասի գրուփ» ՍՊԸ-ն 2010 թ. եւ 2011 թ. Մեծ Բրիտանիայից եւ Ուկրաինայից ներմուծել է 49.7 հազ. լիտր շոտլանդական վիսկու սպիրտ, մոտ 151 հազ. լիտր վիսկու էթիլ սպիրտ եւ 22.5 հազ. լիտր ջին: Ներմուծումն իրականացվել է «ժամանակավոր ներմուծում վերամշակման համար» մաքսային ռեժիմով:
Ընկերությունը դիմել է ՀՀ կառավարությանը` նշված սպիրտների մնացորդների համար մաքսային ռեժիմը 6 ամսով երկարաձգելու:
«Հայասա Գրուփի» տնօրեն Պողոս Շահինյանը NEWS.am-ին տեղեկացրեց, որ վիսկու սպիրտը Հայաստան է ներմուծվել շոտլանդական գործընկեր կազմակերպության հետ համատեղ բիզնես պլանի շրջանակներում` շշալցնելու եւ արտահանելու նպատակով: Ընդ որում` վիսկին արտահանվում է որպես Հայաստանում շշալցված շոտլանդական խմիչք:
«Մենք ցանկանում ենք համագործակցությունը շարունակել, սակայն ժամանակը ցույց կտա` որքանո՞վ այն կիրականանա»,- նշեց Պ. Շահինյանը:
Ըստ պաշտոնական վիճակագրության` Հայաստանից 2011 թ. արտահանվել է 19.2 հազ. լիտր վիսկի` 1 լիտրը 53.3 հազ. դրամ միջին մաքսային արժեքով: Սա Հայաստանից արտահանվող ամենաթանկ խմիչքն է:





























