Ամերիկյան Բոստոնում հուլիսի 10-ին սկսվում են ԱՄՆ քաղաքացի Ջոհար Ցարնաեւի գործով առաջին դատական լսումները: Վերջինս մեղադրվում է ապրիլի 15-ին բոստոնյան մարաթոնի ժամանակ ահաբեկչություն կազմակերպելու մեջ:
Դաշնային իշխանությունները Ցարնաեւին 30 կետանոց մեղադրանքներ են ներկայացրել, այդ թվում` «զանգվածային ոչնչացման զենք կիրառելու»: Կատարած հանցագործությունների համար նա կարող է մահապատժի ենթարկվել կամ ցմահ ազատազրկվել:
Սպասվում է, որ լսումներին ներկա կգտնվեն տուժածների մեծ մասը կամ նրանց բարեկամները: Նիստի համար նախատեսվում է հատուկ մեծ տարածք` բոլոր վկաներին տեղավորելու համար: Մյուսները կկարողանան գործընթացին հետեւել հեռուստամոնիտորներով, որոնք կտեղադրվեն դատարանի նախասրահում, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ապրիլի 15-ին Բոստոնի կենտրոնում երկու պայթյուն է որոտացել: Արդյունքում երեք մարդ է զոհվել, ավելի քան 260 մարդ վիրավորվել է:



























