Էստոնիայի ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս զերծ մնալ Ադրբեջան մեկնելուց` այդ երկրում հնարավոր ահաբեկչությունների պատճառով:
Ինչպես հաղորդում է www.1news.az-ը` վկայակոչելով «ՄԿ-Էստոնիա» օնլայն-պարբերականը, ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս նաեւ խուսափել Լեռնային Ղարաբաղ մեկնելուց` հնարավոր փոխհրաձգության պատճառով: Գերատեսչությունը ընդգծում է, որ այդ տեղանքում ավիահաղորդակցման կիրառումը եւս կարող է վտանգավոր լինել:
Ադրբեջանում չկա ոչ Էստոնիայի պատվավոր հյուպատոսություն, ոչ դեսպանատուն: Հյուպատոսական օգնություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել Բաքվում Լատվիայի դեսպանատանը կամ ԵՄ երկրների մոտական ներկայացուցչություններից մեկին:





























